211652_close_icon

Ադրբեջանի ընդդիմադիր ուժը պատրաստվում է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները

views-count4324 դիտում article-date 11:59 06-02-2018
Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը որոշում է կայացրել երկրում այս տարվա ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։ Ընդդիմադիր ուժը պատրաստվում է բողոքի ցույցեր կազմակերպել այս ընտրական քարոզարշավի դեմ։ Այն չի ճանաչելու ընտրությունները առանց իրենց առաջնորդ Իլգար Մամեդովի և օգտագործելու է իրավական ու քաղաքական բոլոր թույլատրելի միջոցները՝ քաղաքացիներին ընտրություններին չմասնակցելու կոչ անելու համար։ «Մենք սա դիտարկում ենք որպես ծաղր»,-գրել է նա։ Ընտրությունները նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 27-ին, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հրամանագիր է ստորագրել դրանք արտահերթ անցկացնելու մասին։

Նմանատիպ նյութեր