211652_close_icon
views-count1447 դիտում article-date 13:47 29-04-2014

Երևանի քաղաքապետը Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրել է պարարվեստի գործիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների։ Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա առթիվ և մաղթել ստեղծագործական հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Պարարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին։ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով են պարգևատրվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնի դասատու, պարուսույց Սրբուհի Բաբայանը, «Բարեկամություն» պարային համույթի մենակատար, պարուսույց Հրաչ Բադալյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Զավեն Հարությունյանը։ Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին բարձր գնահատանքի, ինչպես նաև իրենց ոլորտին ուղղված ուշադրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր