211652_close_icon
views-count1757 դիտում article-date 09:10 29-04-2014

ՕԵԿ-ի՝ «Երևան» հեռուստաընկերության ձեռքբերման գործարքը կայացել է 3 ամիս առաջ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ համացանցում լուր տարածվեց, թե ՕԵԿ-ը «Երևան» հեռուստաընկերությունն է ձեռք բերել։ Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 3 ամիս առաջ՝ ռուսական ազդեցիկ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից մեկի հետ համատեղ։ Փաստորեն, լուրը գաղտնի է պահվել մինչև քաղաքական դաշտի հստակեցումն ու ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը։ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, Արթուր Բաղդասարյանը, որպես բաժնետեր, հեռուստաընկերությանը տրամադրել է տարածք՝ ՕԵԿ-ի Աբովյան 43 հասցեում գտնվող գրասենյակից, որտեղ և կգործի հեռուստաընկերությունը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր