Հելսինկիի միտրոպոլիտը «Հավատամք» երգչախումբին հրավիրել է իրենց քաղաք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստանում են Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտևեյնեին:
Այսօր Միջեկեղեցական Հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որտեղ նրանց դիմավորեց և ողջույնի խոսք ասաց եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Այնուհետև եկեղեցու «Հավատամք» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ուղեկցությամբ հյուրերը քայլեցին եկեղեցու շրջակա տարածքում և ծանոթացան եկեղեցու պատմությանը: Վերջում հյուրերի համար համերգային ծրագրով հանդես եկավ «Հավատամք» երգչախումբը, որոնց կատարումը լսելով Հելսինկիի միտրոպոլիտը նրանց հրավիրեց իրենց քաղաք. համերգային ծրագրով:
Պատրաստեց՝ Հեղինե Մարգարյան
Լուսանկարները՝ Սրապիոն Գևորգյանի