1037 դիտում
16:55 27-04-2014
Հելսինկիի միտրոպոլիտն այցելել է Մայր Աթոռ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտևեյնեին, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել նրանց` միաժամանակ ընդգծելով այս հանդիպման կարևորությունը Հայ Առաքելական և Ֆին Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված միջեկեղեցական հարաբերությունների առավել զորացման ու փոխգործակցության առումով:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ է ունեցել Ուղղափառ և Քույր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու ունեցած ջերմ հարաբերություններին, ներկայացրել է Էկումենիկ ոլորտում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև խոսել է մարտահրավերների մասին, որոնք ալեկոծում են եկեղեցական կյանքն ու խաթարում սիրո մթնոլորտը` հորդորելով միասնական աղոթքով դիմագրավել բոլոր խոչընդոտներն ու փորձությունները:
Իր հերթին Գերաշնորհ Ամբրոսիոս միտրոպոլիտը նշել է, որ այս հանդիպումն աստվածաբանական երկխոսության առումով շատ լուրջ նշանակություն ունի Հայ և Ֆին Եկեղեցիների համար, և այն ավելիով նպաստելու է երկու Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունների ավելի սերտացմանն ու ջերմացմանը:
Հանդիպումից հետո Ամբրոսիոս միտրոպոլիտն իր ուղեկիցների հետ Մայր Տաճարում մասնակցել է Սուրբ և Անմահ Պատարագին:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
20:29 28-04-2014
Հելսինկիի միտրոպոլիտը «Հավատամք» երգչախումբին հրավիրել է իրենց քաղաք
1338 դիտում
15:08 11-07-2015
Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը
1557 դիտում
22:12 16-09-2015
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելությանը
Այս բաժնից
1027 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1030 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք