Հեղինե Բիշարյանը, իրեն դնելով Լևիտանի տեղը, «դարի հայտարարությունն» արեց ԱԺ նիստերի դահլիճում
Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի քառօրյայում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, իրեն դնելով Լևիտանի տեղը, դարի հայտարարությունը հնչեցրեց նիստերի դահլիճում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Բիշարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ը դառնում է ընդդիմություն, ինչը դահլիճում ծիծաղ առաջացրեց: