Հեղինե Բիշարյանը՝ որպես մայր, անհանգստացած է իր որդու համար
ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը նաև որպես մայր է անհանգստացած սահմանում տիրող հրադադարի խախտման իրավիճակից և հակառակորդի դիվերսիոն գործողություններից: Ինչպես Ազգային ժողովից հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, այդ մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ասաց Հ. Բիշարյանը և հետաքրքրվեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Սեյրանը Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի պահվածքը նորություն չէ, սակայն այս իրավիճակում Ադրբեջանի «ռազմատենչ եռանդը» պետք է զսպենք հակագործողություններից կամ կանխարգելիչ միջոցներով: Միաժամանակ նշեց, որ այդ թեմայի շուրջ խոսել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նույնիսկ ասել են. «Եկեք ստուգեք՝ մե՞նք ենք խախտել հրադադարը, թե՞ ոչ, ինչի համար պատրաստվում ենք գրավոր պատասխան տալ»:
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ ՀՀ զինված ուժերի պատասխանը նրանց խիստ է լինում, իրականացվում է մարտական հերթապահություն և ցանկացած պահի պատրաստ ենք ոչ միայն հարձակողական, այլ պաշտպանողական քայլերի: