211652_close_icon
views-count9669 դիտում article-date 23:57 27-04-2014

Բացահայտվել է ապրիլի 24-ին զենքերով և դանակներով զինված խոշոր չափի գումարի ավազակային հարձակումը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02:50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ 3 դիմակավորված անձինք՝ զենքերով և դանակներով զինված մուտք են գործել Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ տան անդամների նկատմամբ բռնություն գործադրելով, զենքի և դանակի սպառնալիքով, նրանցից հափշտակել են 180 հազար դրամ, 130 ԱՄՆ դոլար, 120 Կանադական դոլար, 100 Շվեցարական ֆրանկ, 1000 եվրո, ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, iPhone տեսակի բջջային հեռախոսներ, օծանելիք, ակնոցներ և այնտեղ կայանված Toyota RAV 4 մակնիշի ավտոմեքենան, որի մեջ տեղավորել են իրենց ավարը և այդ ավտոմեքենայով դիմել փախուստի: Ընդհանուր չափով տուժողին պատճառել են մոտ 15 միլիոն դրամի նյութական վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Toyota RAV 4-ը հաշվառված է Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակչուհի 27-ամյա Լիլիթ Համբարձումյանի անվամբ: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ ավազակային հարձակում կատարած անձանցից 1-ը 19-ամյա Արմեն Ա-ն է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրա բնակարանում հայտնաբերվել է հափշտակված գողոնի մի մասը: Իսկ արդեն ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի և Նոր Նորքի բաժնինների աշխատակիցները, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում հայտնաբերել են Toyota RAV 4 մակնիշի ավտոմեքենան, սակայն այն թալանված չի եղել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ, հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղությամբ:

Նմանատիպ նյութեր