211652_close_icon

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն այսօր կժամանի Կիև

views-count1686 դիտում article-date 18:29 27-04-2014
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը ապրիլի 27-ին երեկոյան կժամանի Կիև, այս մասին հայտնել է Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար նշանակված Անդրեյ Դեշիցան: «ԵԱՀԿ դիտորդների ազատման իրադրությունը մնում է բարդ: Վերադառնում եմ Կիև: Երեկոյան Կիև է ժամանելու ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը»,- գրել է Դեշիցան: Նշենք, որ նա Վատիկանում մասնակցում էր Հռոմի Հովհաննես XXIII և Հովհաննես Պողոս II պապերի սրբադասման արարողությունը:

Նմանատիպ նյութեր