211652_close_icon
views-count1417 դիտում article-date 18:51 03-12-2015

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակվեցին բանակցային գործընթացի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը և Լամբերտո Զանիերը համակարծիք էին, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

Նմանատիպ նյութեր