3870 դիտում
23:58 26-04-2014
«02»-ի հերթական կարևոր հաղթանակը «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնում. ֆոտոշարք, տեսանյութեր
Ապրիլի 16-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվեց «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնը: Հեղինակավոր փառատոնի աշխատանքներից մասնակցեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը:
Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո եւ հեռուստափառատոն ունենալու գաղափարը ծնվել է 1998 թվականին, Մոսկվայում: Կազմակերպիչները 16 տարիների ընթացքում ընդլայնեցին փառատոնի շրջանակներն ու այն արդեն միջազգային փառատոնի մեծ համբավ ունի ողջ աշխարհում: Փառատոնի հիմնական նպատակը դետեկտիվ կինոյի, փաստավավերագրական ֆիլմերի, քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի եւ իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձեւավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության պաշտպանն ու հասարակական անդորրի երաշխավորը:
16-րդ փառատոնի բացմանը փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը ողջունելով հյուրերին՝ խոստացավ, որ թե՛ կազմակերպիչները, թե՛ ժյուրիի անդամները կլինեն անաչառ եւ արդարամիտ:
Բացման արարողության ընթացքում փառատոնի ավանդույթի համաձայն պարգեւատրվեցին իրենց աշխատանքները ներկայացրած ֆոտոլրագրողները: Այնուհետեւ ներկայացվեցին հեռուստահաղորդումների ստեղծագործական խմբերը:
16-րդ միջազգային փառատոնն ընդգրկուն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության երկու տասնյակից ավելի քաղաքներից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իրանից, Բելառուսից, Չինաստանից, Եգիպտոսից, Էստոնիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չեխիայից, Արգենտինայից, Նեպալից...
Թվարկումը կարելի է շարունակել եւ բոլորն էլ՝ հետաքրքիր, ինքնատիպ, բարձրորակ աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՀԿԼ վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում: Մեզ հզոր ու հայտնի մրցակիցներ էին բաժին ընկել թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ արտասահմանյան այլ երկրներից:
Մեր հաղորդաշարը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ հեռարձակված հաղորդումներից մեկը: Հատուկ չէինք պատրաստվել, պարզապես, թարգմանել էինք մի սյուժե եւ հանձնել ժյուրիի դատին...
Փառատոնի մասնակիցների կինո եւ հեռուստահաղորդումների դիտարկումներն ամենօրյա էին, հետո տեղի էին ունենում քննարկումներ, մտքերի փոխանակում:
Մասնակիցներն այցելեցին նաեւ թանգարաններ եւ մշակութային այլ վայրեր:
Փառատոնի աշխատանքն ավարտվեց Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ ծառայության կենտրոնական տանը:
Մրցանակներն ու դիպլոմները սպասում էին իրենց արժանի տերերին:
Եվ վերջապես, փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը հնչեցրեց հաղթողների անունները:
Տարբեր անվանակարգերում առաջինների թվում էին գերմանացիները, իրանցիները, Ռուսաստանից՝ HTB-ն, PTP-ը, նաեւ այլ տարածաշրջանների ներկայացուցիչներ:
Հերթը «Կեղտոտ փողեր» անվանակարգինն էր: Եվ հնչեց ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության «02» հաղորդաշարի անունը: Մեր հաղորդումն այս անվանակարգում դարձավ հաղթող եւ գավաթակիր: Մրցանակն ու դիպլոմը Յուրի Միտյուշինից ստացավ ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Անշուշտ մեծ էր ուրախությունն ու ոգեւորությունը: Սա մեր հերթական եւ կարեւոր ձեռքբերումներից էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես էլ գաղափարական եւ քարոզչության առումով, իսկ գլխավորը ամենօրյա աշխատանքն է ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժեվորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16254 դիտում
19:52 30-04-2018
«Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնին 2 անվանակարգում Հայաստանը մրցանակներ ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2856 դիտում
18:55 21-02-2014
«Հավատամք» երգչախմբի ելույթը` «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնում. ֆոտոշարք
1196 դիտում
20:47 17-03-2015
Երիտասարդական նվագախումբը հայ ժողովրդի 2015-ի կարևոր ասելիքը փոխանցեց «Ալ Բուստան» փառատոնում
Այս բաժնից
1363 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4801 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած