16257 դիտում
19:52 30-04-2018
«Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնին 2 անվանակարգում Հայաստանը մրցանակներ ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 23-ից 27-ը Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվֆեստ» միջազգային 20-րդ փառատոնը։ Մասնակցում էին 71 երկրներ իրենց ներկայացրած 600 ֆիլմերով։ 17 անվանակարգերում նոմինացված էին մի քանի երկրների տեսաֆիլմեր։
Փառատոնին Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։ Հայաստանի ներկայացրած 3 տեսաֆիլմերը նոմինացված էին 3 տարբեր անվանակարգերում։ Այդ անվանակարգերում ներկայացված էին նաև Ռուսաստանը, Բելառուսը, Շրի Լանկան, Իտալիան, Ղազախստանը, Իրանը և այլ երկրներ։
5 օր տևած քննարկումների ու դիտումների արդյունքում որոշվեցին լավագույնները։
Ապրիլի 27-ին Մոսկվայի «Կինոյի տանը» տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը «Ճանապարհների անվտանգություն»անվանակարգում ճանաչվեց հաղթող, իսկ «Հանցագործություն և պատիժ» անվանակարգում արժանացավ հատուկ դիպլոմի։
Հաղթողի գավաթը, դիպլոմներն ու դետեկտիվի խորհրդավոր գլխարկը Հայաստանի ներկայացուցչին հանձնեցին փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը և Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Գարի Զախարովը։
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանն իր շնորհակալական խոսքումնշեց․ «Հարգելի կազմակերպիչներ, ժյուրիի անդամներ, հյուրեր։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից շնորհակալություն եմ հայտնում բարձր գնահատականի համար։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունը իրավապահ մարմինների գործունեության լուսաբանման առումով կշարունակվի ու կընդլայնվի։ Այս հաղթանակը ոչ առաջինն է, և ոչ էլ միակը։ Իսկ մեզ համար գլխավորը եղել է ու կա մեր ամենօրյա աշխատանքը՝ Հայաստանի ոստիկանության գործունեության օպերատիվ և անաչառ լուսաբանումը»։
Նշենք, որ փառատոնը անցկացվում է ամեն տարի՝ 1998 թվականից, և նպատակըդետեկտիվ կինոյի ու քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի և իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձևավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության պաշտպանն ու հասարակական անդորրի երաշխավորը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3870 դիտում
23:58 26-04-2014
«02»-ի հերթական կարևոր հաղթանակը «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնում. ֆոտոշարք, տեսանյութեր
Այս բաժնից
994 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1027 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1606 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը