211652_close_icon
views-count2901 դիտում article-date 18:55 21-02-2014

«Հավատամք» երգչախմբի ելույթը` «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնում. ֆոտոշարք

Բելառուսի Գրոդնո քաղաքում ընթացող «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում փետրվար 20-ին «Свято-Владимирский» տաճարում անցկացվեց մրցութային փուլը, որին տարբեր երկրներից մասնակցող 37 երգչախմբերի թվում էր նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախումբը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնին մասնակցող «Հավատամք» երգչախումբը մրցութային փուլին ներկայացավ մեր Սուրբ Եկեղեցու` Կոմիտասյան Պատարագից վերցված «Բարեխօսութեամբ Մօր Քոյ...», «Միայն Սուրբ, միայն Տեր...» և «Ամեն Հայր Սուրբ...», «Օրհնեալ է Աստուած», «Սուրբ Աստուած» և «Գովեա Երուսաղէմ զՏէր...» հատվածների, Րաֆֆի Միքայելյանի մշակմամբ` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Անկանիմք առաջի Քոյ...» շարականի, Վահե Բեգոյանի մշակմամբ` «Նայեա ի մեզ...» և «Թագ պարծանաց»` Պսակադրության շարականների և Աշոտ Ղազարյանի մշակմամբ «Խնկի ծառի նման ես...» միջնադարյան տաղի կատարումներով: «Հավատամք» երգչախմբի ելույթն այնքան տպավորիչ և հուզիչ էր, որ ելույթի ավարտին ներկաների ծափողջույնները երկար ժամանակ չէին դադարում. ավելին` դրսում հավաքված մարդիկ անհամբերությամբ սպասում էին երգչախմբի աղջիկների` տաճարից դուրս գալուն` միմյանց հարցնելով.«Когда же мы сново будем видеть ангелов»...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր