211652_close_icon
views-count1684 դիտում article-date 10:42 26-04-2014

«Տոնուս»-ից խաբված բնակարանատերերը անելանելի վիճակում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր շարունակում են մնալ անելանելի վիճակում: Բնակիչների խոսքով՝ «Արցախբանկ»-ից իրենց խոստացել են, որ ապրիլի վերջին կզանգեն և կկանչեն հանդիպման: «Մեզ ասել են, որ սպասեք: Մենք էլ սպասում ենք, որ տեսնենք, թե ինչ են ասելու: Դրանից հետո, եթե բանկի առաջարկները մեզ չբավարարեցին, ապա կտրուկ քայլերի կգնանք: Հոգնել ենք, հիասթափվել, հույս չունենք և ոչ մեկին չենք հավատում: Սպասողական վիճակում ենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տխուր ասաց տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տուժած քաղաքացիները հանդիպել էին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, ով խոստացել էր, որ կզբաղվի այս հարցով: Սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր