«Տոնուս»-ի գործով դրական տեղաշարժ կա. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Տոնուս» շինարարական ընկերության գործով կարծես թե դրական տեղաշարժ կա: Թերթը «Տոնուս»-ից տուժած բնակիչներից տեղեկացել է, որ այս պահին դատարանում գտնվող գործում սպասվում են փոփոխություններ:
Մասնավորապես ակնկալվում է, որ «Արցախբանկ»-ը գրավադրումից կհանի Փափազյան 118/1 և Դավիթաշեն 2-րդ թաղամասում կառուցված շենքերը, և դրանց շինարարությունը կշարունակվի ու ավարտին կհասցվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։