211652_close_icon

«Տոնուս»-ից խաբվածները որոշել են հանդիպել նախագահի վերահսկողության ծառայության պետին. Ժողովուրդ

views-count1769 դիտում article-date 10:03 25-03-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերերից մի քանիսը վաղը մտադիր են հանդիպել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ: «Տոնուսի»-ից տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած ասել է. «Այս հարցի հետ կապված տասը օր էին խնդրել մեզանից՝ պատասխան տալու համար, բայց արդեն ժամկետը լրացել է: Խոստանալը քիչ է, պետք է նաև այն իրագործել: Հովսեփյանը պետք է նախ զանգի, որ մենք գնանք: Բայց եթե չզանգեց, ապա մենք ինքներս ենք գնալու: Ինչ ուզում է, թող լինի»:

Նմանատիպ նյութեր