Ուկրաինայի Օդեսայի մարզի անցակետում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 7 վիրավոր, այդ թվում՝ 1 ոստիկան։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով տեղի ՆԳՆ վարչությանը։
«Վիրավորները բժշկական հաստատություններ են տեղափոխվել, որտեղ նրանց առաջին բժշկական օգնությունն են ստանում»,֊ մանրամասնել են գերատեսչությունում։
ՆԳՆ֊ում նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել Օվիդոպոլսկի ճանապարհի 7֊րդ կմ֊ի շրջանում։
Պայթյունի պատճառի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։ Դեպքի վայրում հետաքննչական խումբ է աշխատում։