Հնդկաստանում գրոհայինների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվել
Հնդկաստանի Ջարկխանդ նահանգում ավտոբուսի պայթյուն է իրականացվել, որի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության 6 աշխատակից։ Հարձակումը կազմակերպել են մաոիստ֊գրոհայինները, հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Ահաբեկչության այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Նշենք, որ Հնդկաստանում 1980 թվականից ի վեր մաոիստ֊գրոհայինների հարձակումների արդյունքում զոհվել է շուրջ 15 հազար մարդ։ Ըստ ՆԳՆ վիճագրական տվյալների՝ նրանցից ավելի քան 3 հազարը ոստիկաններ և զինվորականներ էին։