Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ զույգում Մադրիդի «Ռեալ»-ը առաջին խաղում 1:0 հաշվով հաղթեց «Բավարիա»-ին: Խաղի ելքը վճռեց Քարիմ Բենզեմայի 19-րդ րոպեին խփած միակ գոլը: Խաղի մնացած ժամանակահատվածում հյուրերը տարածքային ահռելի առեվելություն ունեին, սակայն չկարողացան անհրաժեշտ չափով գոլային պահեր ստեղծել մադրիդյան ակումբի դարպասի ուղղությամբ: Արդյունքում «Արքայական ակումբը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին:
«Ռեալ» - «Բավարիա»` 1:0
Գոլ` Բենզեմա 19’