Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց կիպրական ԱՊՕԵԼ-ին: Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Ժերարդ ՊԻկեն, ով տուգանային խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հարկ է նշել, որ կիպրական ակումբը բավականին լավ տպավորություն թողեց և խաղավերջում մի քանի վտանգավոր պահ ստեղծեց տեր Շտեգենի դարպասի ուղղությամբ:
Այս խմբի մյուս խաղում «Այաքս»-ը Ամստերդամում ոչ-ոքի խաղաց ՊՍԺ-ի հետ:
«Բարսելոնա» - ԱՊՕԵԼ`1:0
Գոլ` Պիկե 28’
«Այաքս» - ՊՍԺ`1:1
Գոլեր`Շյոնե 74’ - Կավանի 14’