Չեմպիոնների լիգա. «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի մեկնարկը տրվեց ԲԿՄԱ - «Բավարիա» հանդիպումով, որն ավարտվեց մյունխենյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլը խփվեց 11 մետրանոց հարվածով: 22-րդ րոպեին աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը:
2 տուրից հետո «Բավարիա»-ն իր երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Հատկանշական է, որ նախորդ տուրում մյունխենցիները միևնույն 1:0 հաշվով հաղթել էին «Մանչեսթեր Սիթի»-ին:
Հարկ է նշել, որ խաղն անցավ առանց հանիսատեսների, քանի որ ԲԿՄԱ-ի տնային մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկված էր: Նման որոշման պատճառ էր հանդիսացել ռուսական ակումբի երկրպագուների անվայել պահվածքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խմբային փուլում «Վիկտորիա Պլզեն»-ի հետ խաղի ժամանակ ռուս երկրպագուները աչքի էին ընկել ռասիստական վանկարկումներով և պաստառներով:
ԲԿՄԱ - «Բավարիա»՝0:1
Գոլ՝ Մյուլլեր 22՛ (11մ)