Շաբաթօրյակի ժամանակ նռնակ է հայտնաբերվել
Ապրիլի 19-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները շաբաթօրյակի միջոցառում անցկացնելիս` «Թթու ջուր» կոչվող տարածքում, նռնակ են հայնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձորի Առափնյա փողոցի սկզբնամասում հայտնաբերել է «13/81 T» գրառմամբ նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]