Համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ հավաքվել և տեղափոխվել է 512 տոննա աղբ
Երևանի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակը հերթական անգամ աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ:
Մայրաքաղաքը համատեղ ուժերով մաքրելու աշխատանքներին ներգրավվել են ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 21000 ներկայացուցիչներ, այնպես էլ բազմաթիվ բնակիչներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել նաև 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել շուրջ 512 տոննա աղբ:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն բնակիչներին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն մասնակցեցին համաքաղաքային հերթական շաբաթօրյակին և ծառատունկին:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]