Երբ հայտնի կդառնա ԱԺ նախագահի անունը
«Հայաստանի Հանրապետական կուսակցության» հերթական նիստը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 26-ին, ժամը 15:30-ին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀԿ-ի խմբակցությունից:
Հնարավոր է նաեւ, որ խորհրդի նիստ հրավիրվի հենց այդ օրը: Խմբակցությունից նաեւ տեղեկացանք, որ ամենայն հավանականությամբ այդ օրն էլ կհայտարարվի ԱԺ նախագահի անունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին առաջարկել էր ԱԺ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ այլ ծրագրեր ունի: