211652_close_icon

Այսօր հայտնի կդառնա 2015թ․ «Ոսկե Գնդակի» տիտղոսակրի անունը

views-count3109 դիտում article-date 14:39 11-01-2016
Այսօր Ցյուրիխում տեղի կունենա 2015 թվականի արդյունքներում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Լավագույններին որոշելու համար անցկացված քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ «Ոսկե գնդակին» հավակնում են երեք ֆուտբոլիստ՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որն այդ մրցանակը ստացել է 4 տարի անընդմեջ՝ 2009-2012 թվականներին, ներկա տիտղոսակիր, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը։ Բացի այդ, պաշտոնական արարողության ժամանակ կհայտարարվեն նաև տարվա լավագույն մարզչի, խորհրդանշական հավաքականի, տարվա լավագույն գոլի հեղինակի և լավագույն կին ֆուտբոլիստի անունները։

Նմանատիպ նյութեր