2661 դիտում
09:50 23-04-2014
Հայաստանում հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլև կալանավայրերը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլև ժամկետների հետ մեկտեղ կալանավայրերը։ Ավելի ճիշտ՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը։ Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով՝ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկն էր։
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Էրեբունի» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանից, ով ի դեպ, ՔԿՀ-ի փակվելուց հետո նշանակվել է «Սևան» ՔԿՀ պետ. «Տեղյակ չեմ՝ ինչ նախագիծ կա, բայց որ «Էրեբունի» ՔԿՀ-ում սողանք կար, դա փաստ է ու գնալով շատանում էր։ Աստված չաներ մեկի հետ մի բան լիներ, ինչ պատասխան էինք տալու։ Մենք այդ մասին տեղյակ էինք պահել ղեկավարությանը և միգուցե դա էլ դարձավ փակման պատճառը։ Իսկ հիմա «Սևան»-ում նորմալ է»։
Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզում այս օրերին քրեակատարողական նոր հիմնարկ է կառուցվում։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ պետ է նշանակվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Խշտոյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2383 դիտում
23:24 16-11-2018
Եվրոպական դատարանը քաղաքական շարժառիթ է տեսել ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու կալանքների և ձերբակալությունների մեջ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան