211652_close_icon

Հայաստանում հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքների որոշումները կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են. Վարդևանյան

views-count2374 դիտում article-date 13:33 23-10-2025
Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են: Այս մասին գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:

«Ի դեպ փաստաբան, «Մեր Ձևով» շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել Դատարանի համար:

Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Արամ Վարդևանյանը:

Նմանատիպ նյութեր