2399 դիտում
09:29 23-04-2014
ԵՊՀ ղեկավարությունը որոշել է ազատվել բուհի անվտանգության 70 աշխատակիցներից․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը հիմնադրման օրվանից համարվել է Հայաստանի գիտական մտքի դարբնոցը։ Գլխավոր բուհը։ Այստեղ են սովորել և դասավանդել մեր բազմաթիվ հանճարներ։ Ու այնքան ցավալի է տեսնել, թե ինչպես այս վերջին տարիների ընթացքում այդ բուհի ղեկավարների շնորհիվ ԵՊՀ-ում սկսեցին դեգրադացման գործընթացները։ Ինչպես են այնտեղ լավագույն ֆակուլտետները «օկուպացվել» մեր իշխանավորների, օլիգարխների, քրեական հեղինակությունների զավակների կողմից։
Արատավոր երևույթները այնքան շատ են, որ թվարկել բոլորն անիմաստ է։ Սակայն երեկ մի արտառոց երևույթ է տեղի ունեցել, ինչի համար ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին կարելի է ծափահարել՝ մտքի վառ երեւակայության համար։ ԵՊՀ ղեկավարությունը որոշել է բուհի անվտանգության 70 աշխատակիցներից ազատվել, ինչի մասին բաց նամակով տեղեկացրել են այդ աշխատակիցները։ Նամակն ընթերցելիս այնպիսի տպավորություն է, թե ԵՊՀ ղեկավարությունն իր անվտանգության աշխատակիցներին որոշել է ոչխարի կարգավիճակ տալ։ Որոշակի պայմաններ են առաջարկել, որի դեպքում նրանք կկարողանան շարունակել աշխատել։ Այդ պայմանների մարդասիրական աստիճանը «խփում է» բոլոր բարոյական ռեկորդները։ Նախ, 80 հազ. աշխատավարձի փոխարեն առաջարկում են 55-60 հազ. դրամ։ Սակայն նույնիսկ նման պայմաններում աշխատելու համար էլ պահանջվում է համապատասխան սերտիֆիկատ ստանալ նույն մասնավոր ընկերությունից, որը ստանձնելու է ԵՊՀ-ի անվտանգության ապահովումը, որի համար, իր հերթին, աշխատակիցներից յուրաքանչյուրը պետք է վճարի 25 հազ. դրամ։ Մասնավորեցումից հետո չի լինելու նաև 13-րդ աշխատավարձ, իսկ արձակուրդները լինելու են աշխատակիցների հաշվին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
09:53 22-03-2022
ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. ԵՊՀ ղեկավարությունը դիմել է խորամանկության․ «Փաստ»
1500 դիտում
10:13 06-07-2021
Փաշինյանը որոշել է մայր բուհի «հարցերը լուծել». ովքեր կլինեն խորհրդի անդամները․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ