211652_close_icon
views-count932 դիտում article-date 20:49 22-04-2014

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է խախտումներ

14.04-18.04.2014թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 350.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես համապատասխան բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության պահանջնրի խախտման համարկայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերվածընդերքի պահպանության նորմերի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի արդյունքում ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10մ ձկնորսական ցանց: Լոռու տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 477.5հազ.դր. գումար:

Նմանատիպ նյութեր