211652_close_icon
views-count1551 դիտում article-date 14:48 20-03-2014

Բնապահպանության նախարարությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման երկու գործով կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 121.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանմանաշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսիհամար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 11.5 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 11.0կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնվածփայտանյութի ապօրինի տեղափոխում երեք գործով կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե երկշաբաթյաժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն.դր. գումար:

Նմանատիպ նյութեր