7280 դիտում
21:36 22-04-2014
Նախկինում ֆուտբոլիստ լինելը երեխաների հետ ճիշտ աշխատելու համար բավարար պայման չէ. Բենիամին Մանուչարյան
2013 թվականի մարտի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական [url=https://shamshyan.com/hy/article/11036/]Բ արտոնագրի[/url] հերթական դասընթացները: Առաջին խմբում ընդգրկված 16 ուսանողներ թվում են նաև Հայաստանի հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկած անցյալի հայտնի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը արդեն, որպես մարզիչ աշխատում են տարբեր ակումբների մանկապատանեկան թիմերում: 27 օր տևողությամբ դասընթացների ավարտին քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում ուսանողները կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրեր:
Այս կապակցությամբ SHAMSHYAN.COM-ը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել Բ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչների և ՀՖՖ հրահանգիչների կարծիքներն ու ծրագրերը` կապված հայկական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վերաբերյալ:
Մեր կայքի թղթակիցը զրուցել է Կապանի «Գանձասար»-ի լեգենդար ֆուտբոլիստ Բենիամին Մանուչարյանի հետ, ով 33 տարեկան հասակում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
[b]-Ինչպե՞ս Ձեզ տրվեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը:[/b]
-Զգում էի, որ ժամանակն է ճանապարհ բացել երիտասարդների համար: Սակայն ֆուտբոլիստի կարիերաս ավարտելու որոշումը ինձ շատ բարդ տրվեց: Ցանկալի կլիներ, որ մեզ փոխարինողները լինեին տեղացի ֆուտբոլիստները, սակայն ինչ-ինչ պատճառներով հայկական ակումբային ֆուտբոլում ավելի շատ կարևորվում են լեգիոներները:
[b]-Որքան հայտնի է Դուք մարզչական գործունեություն եք ծավալում «Գանձասար»-ի մանկապատանեկան թիմերի հետ: Ինչո՞ւ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլը նախընտրեցիք և որոշեցիք ընդգրկվել ՀՖՖ կողմից կազմակերպված մարզչական Բ արտոնագրի դասընթացներին:
[/b]
-Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո սկսեցի մարզել «Գանձասար»-ի 13-14 տարեկանների մանկապատանեկան թիմերը: Ինձ շատ է դուր գալիս աշխատել երեխաների հետ: Բացի այդ ցանկանում եմ ներդրում ունենալ տեղի ֆուտբոլի զարգացման գործընթացում: Այդուհանդերձ նախկինում ֆուտբոլիստ լինելը երեխաների հետ ճիշտ աշխատելու համար բավարար պայման չէ: Պետք է նաև լինել բանիմաց մասնագետ: Այդ պատճառով ես որոշեցի ներգրավվել ՀՖՖ կողմից անկացվող Բ արտոնագրի մարզչական դասընթացներին, որի շրջանակում երեխաների հետ աշխատելու համար մարզիչներին տրամադրվում են պատշաճ գիտելիքներ: Իհարկե, դրա հետ մեկտեղ երեխաներին մարզվելու համար անհրաժեշտ են նաև լավ պայմաններ:
[b]-Ակնհայտ է, որ մարզերում պայմանների հետ կապված ահռելի խնդիրներ կան: Այս առումով ինչպիսի՞ իրավիճակում է գտնվում «Գանձասար»-ի մանկապատանեկան դպրոցը:
[/b]
-Սկսենք նրանից , որ մենք շատ հեռու ենք և կտրված ենք մայրաքաղաքից: Կապանում երեխաների մարզվելու համար չկան այնպիսի պայմաններ, ինչպիսին առկա են Երևանում: Ի համեմատ նախորդ տարիների, այդ աոռւմով բավականին մեծ առաջընթաց կա, սակայն դրանք Երևանում գտնվող մանկապատանեկան դպրոցների պայմանների հետ դեռևս անհամեմատելի են: Իհարկե, մարզիչների առումով մեծ առաջընթաց կա, քանի որ «Գանձասար»-ի մանկապատանեկան թիմերի հետ աշխատում են ՀՖՖ կողմից արտոնագրված մասնագետներ, ովքեր պարտադիր կերպով անցել են Բ ևԱ կարգի արտոնագրերի դասընթացները:
[b]-Ըստ Ձեզ ի՞նչ կարող է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:
[/b]
-Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մարզերի վրա: Պետք է ֆուտբոլը մասայանականացնել երկրում: Կարծում եմ դրա համար լավ կլիներ, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզում կառուցվեին բազմաթիվ ֆուտբոլային դպրոցներ: Կապանում կան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ: Մեր երեխաները բնատուր օժտված են տեխնիկական հիանալի տվյալներով: Այս երեխաների հետ պետք է ճիշտ աշխատել, իսկ դրա համար մարզիչները պետք է ունենան համապատասխան գիտելիքները: Եթե մեր երկրում ֆուտբոլը սկսի համաչափ զարգանալ, ապա մենք ոչ միայն ակումբային բարձրակարկ ֆուտբոլ, այլև ուժեղ հավաքականներ կունենանք:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4146 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
1955 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
1630 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1357 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1393 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին