211652_close_icon

Անկախ դիրքից՝ Լամին Յամալը խաղացող է, ով ինձ հիացնում է գնդակին դիպչելիս․ Զիդան

views-count286 դիտում article-date 19:07 14-10-2025
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Զինեդին Զիդանը, պատասխանելով այն հարցին, թե ներկայիս աստղային խաղացողներից ովքեր են գրավում իր ուշադրությունը, առաջին հերթին նշել է «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի անունը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Անկախ դիրքից, Լամին Յամալը խաղացող է, ով ինձ հիացնում է գնդակին դիպչելիս: Անցյալ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում՝ «Սան Սիրոյում» «Ինտերի» դեմ խաղում (3:4), նա ամեն ինչ ինքնուրույն արեց: Նաև հիշում եմ Վիտինյային և Ժոաու Նևեշին [ՊՍԺ-ից], որոնք երբեք գնդակը չեն կորցնում», – Զիդանի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Լամին Յամալը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկությունում, որի հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն: Իսկ Յամալը արժանացել է Կոպայի գավաթին՝ որպես մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող:

Նմանատիպ նյութեր