ԱՄՆ֊ն Ուկրաինայի զինված ուժերին հատկացնելու է 8 մլն դոլար որպես ռազմական օգնություն։ Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տունը։ Օգնության մեջ ներառված են զինմթերքների վերամշակման սարքավորումների, կապի միջոցների և տրանսպորտի տրամադրում։
Ներկա պահին պաշտոնական այցով Կիևում է գտնվում ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջոզոֆ Բայդենը, հայտնում է Interfax֊ը։