Ուկրաինայի կառավարությունը պահուստային բյուջեից բանակին 741 մլն դոլար է հատկացրել
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել երկրի պետբյուջեի պահուստային ֆոնդից բանակին 791 մլն դոլար հատկացնելու մասին: Հատկացվելիք գումարի մեծ մասն ուղղվելու է պաշտպանության նախարարությանը, ևս 42 մլն դոլար կհատկացվի հետախուզության վարչությանը:
Համաձայն այդ որոշման՝ հատկացված միջոցները կծառայեն նաև մարտերում զոհված զինվորների ընտանիքներին բնակարան հատկացնելուն, նյութական կարիքները հոգալուն, Ուկրաինայի Զինված ուժերին աշնանային-ձմեռային ժամանակահատվածում նյութական-տեխնիկական, բժշկական, սննդի հետ կապված աջակցություն ցուցաբերելուն: