211652_close_icon

Կոլումբիայում և Մեքսիկայում հրաժեշտ են տալիս Մարկեսին

views-count1538 դիտում article-date 13:27 22-04-2014
Կոլումբիայում և Մեքսիկայում անցկացվում են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան կապակցությամբ հիշատակը հարգող արարողություններ: Այս մասին հայտնում է BBC լրատվականը: Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները հավանաբար անձամբ ներկա կլինեն Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվող սգո արարողությանը, որտեղ Մարկեսն ապրել է ավելի քան 30 տարի: Միաժամանակ կոլումբական Արակատակա քաղաքի բնակիչները կանցկացնեն անձնական հրաժեշտի արարողություն: Հիշեցնենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է հինգշաբթի Մեխիկոյում։ Մարկեսը համարվում է մոգական ռեալիզմի գրական ուղղության ներկայացուցիչն ու 20֊րդ դարի լատինաամերիկյան և համաշխարհային արձակագրության վարպետ։

Նմանատիպ նյութեր