Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում «դիտվել» է 2 թեկնածություն․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ըստ մեր աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն՝ Արմեն Աշոտյանի և Կարեն Կարապետյանի։ Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որևէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։