Նոր մանրամասներ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի մասին
Չի բացառվում, որ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասայանը հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն այս պահի դրությամբ դեռ նման որոշում չկա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այսօր իրենց կուսակցությունը նիստ է հրավիրելու, որի ժամանակ էլ պարզ կդառնա՝ մնու՞մ են կոալիցիայի ներսում, թե՞ ոչ:
«Այսօրվա ընդհանուր քաղաքական իրավիճակում մեր նիստի օրակարգի գլխավոր հարցերից մեկը կոալիցիայում մնալ-չմնալու հարցն է: Եթե դուրս գանք կոալիցիայից, բնականականաբար, նաեւ հրաժարական կտա: Բայց, ինչպես նշեցի, այս պահին հստակ որոշում չկա: Մեր վերջնական որոշումը հայտնի կդառնա այսօր երեկոյան»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը: