211652_close_icon
views-count1580 դիտում article-date 09:43 22-04-2014

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական 6 ուժերին այսօր քննարկման է հրավիրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական 6 ուժերին այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկման է հրավիրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը ընդունել է հրավերը եւ մասնակցելու է քննարկմանը: Միաժամանակ ավելացրեց, որ իրենք շարունակում են մնալ այն կարծիքին, որ պարտադիր բաղադրիչը պետք է հանվի: Հրավեր ստացած քաղաքական ուժերից քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀԿ-ն: Մյուսները դեռ քննարկում են մասնակցել չմասնակցելու հարցը:

Նմանատիպ նյութեր