4421 դիտում
08:59 22-04-2014
Ինչո՞ւ է Իսոն սպանել Մոսոյին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանության վարույթից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ: Իսկ պատճառների մասին ոչինչ չասվեց: Սակայն հայտնի է, որ ԱԱԾ-ն պատահական գործեր չի քննում, և երբ գործը ոստիկանությունից տեղափոխվում է ԱԱԾ, նշանակում է դրա համար լուրջ հիմքեր կան: Այդ հիմքերը հիմնականում վերաբերում են խոշոր փողերի:
«Ժամանակի» տեղեկություններով, հենց դա է պատճառը, որ ԱԱԾ-ում հիմա ավելի շատ կենտրոնացած են ոչ թե այն բանի վրա, որ հիմնավորեն հիմնական մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մեղավորությունը, այլ պարզեն Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառները, ինչը կարող է լույս սփռել շատ ու շատ հարցերի վրա:
Ինչ վերաբերում է Մոսոյի դիակի որոնողական աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են: Առաջիկայում փորձ է արվելու կրկին կենդանի խոզ նետել դիտահորը, որտեղ ենթադրվում է, որ Իսոն նետել է Մոսոյի դիակը: Նշենք, սակայն, որ նախկինում արդեն երկու նման փորձ արվել է, սակայն ապարդյուն: Նույնիսկ խոզին ամրացված հեռախոսի ազդանշաններն են անհետացել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4169 դիտում
08:46 04-02-2014
Մարզաշխարհում հայտնի Իսոն երեկ ձերբակալվել է. Ժողովուրդ
6884 դիտում
14:09 08-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված «Իսոն» մեղադրանքը չի ընդունում
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1840 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»