211652_close_icon
views-count6839 դիտում article-date 14:09 08-02-2014

Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված «Իսոն» մեղադրանքը չի ընդունում

Հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կասկածանքով կալանավորված 45-ամյա Իսրայել Սարգսյանը իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Գ. Գալոյանն ընդգծեց, որ ավելին ասել չի կարող, քանի որ դեռ նախաքննություն է ընթանում եւ ինքը իրավունք չունի նախաքննության գաղտնիք հրապարակել: «Ուզում եմ, որ ճիշտ հասկանանք նրան, ոչ թե սպանությունը պատվիրելու համար են կալանավորել, այլ զենք զինամթերք կրելու: Բայց նա ասում է, որ այդ զենքը իրենը չէ»,- նշեց Գայանե Գալոյանը: Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: [url=https://shamshyan.com/hy/article/140204142456/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունների և պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանին: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ խուզարկությամբ Ի. Սարգսյանի մոտից հայտնաբերվել էր «Բերետտա» տիպի ատրճանակ, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել և ուղարկվել էր ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Նմանատիպ նյութեր