Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 55 անդամ է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Եմենի իշխանություններին։
Նշվում է, որ գրոհայինները, այդ թվում նրանց առաջնորդը, սպանվել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի «Ալ Քաիդայի» բազայի վրա ավիահարձակման արդյունքում։
Օդային ռեյդը անց է կացվել ապրիլի 20֊ին։ Նշվում է, որ այն Եմենում գրոհայինների դեմ մղվող հակաահաբեկչական ամենալուրջ գործողություններից մեկն էր։