211652_close_icon
views-count1559 դիտում article-date 22:21 04-04-2014

Եմենում «Ալ Քաիդայի» հարձակման արդյունքում 8 զինվոր է զոհվել

Եմենում «Ալ Քաիդայի» գրոհայինները հարձակում են գործել Հադրամաութ գավառի բանակի ստրոաբաժանման վրա, որի արդյունքում 8 զինվոր է զոհվել, ևս 11֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել են արաբական ԶԼՄ֊ները՝ հղում անելով Եմենի ռազմական աղբյուրներին։ «Ահաբեկիչները հարձակում են գործել մի քանի ավտոմեքենաների վրա։ Նրանք կրակ են արձակել զինծառայողների ուղղությամբ»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում «Ալ Քաիդայի» գրոհայիններն Եմենի հարավարևելյան մասում պարբերաբար խոշոր ահաբերչական գործողություններ են իրականացնում։

Նմանատիպ նյութեր