Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ մեկնեց Մակեդոնիա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը այսօր առավոտյան ՆՀՀ Մակեդոնիա է մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, ով, ինչպես հայտարարվել է, նաեւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համակարգողն է: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ ՆՀՀ Մակեդոնիա են մեկնել նաև մարզչի օգնական Ալեն Գասպոն և ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը:
ՆՀՀ Մակեդոնիայում տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարի խաղացանկն այսպիսի տեսք ունի.
22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)
22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)
23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)
23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)
25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)
25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)
Խաղերի սկիզբը նշված է Երևանի ժամանակով: