211652_close_icon
views-count3442 դիտում article-date 13:19 04-05-2025

Պատանիների և երիտասարդների ԱԱ մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից:

Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

«Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին:

Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր