Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած խաղերի քանակով բարձրացավ 7-րդ տեղ
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ատլետիկ»-ի հետ կայացած խաղը «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի համար կատալոնյան ակումբի կազմույմ դարձավ 421-րդը: Այդ ցուցանիշով արգենտինացի խաղացողը բարձրացավ 7-րդ տեղ:
«Բարսելոնա»-ի կազմում Մեսսիից շատ հանդիպումներ անցկացրել են` Խավին, Պույոլը, Վալդեսը, Ինիեստան և Ռեկսաչը: