Ծեծկռտուք Մոսկովյան փողոցում գործող 90 կաֆե ֆաբ ակումբում
Ոստիկանության Կնետրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օրերս Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 19-ին Երևանի բնակիչ 23-ամյա Գոռ Սարգսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտարարություն է տվել, որ ապրիլի 18-ին ժամը 23:30-ի սահմաններում Մոսկովյան 3 հասցեում գործող 90 կաֆե ֆաբ ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել իր և ԱՄՆ քաղաքացի 22-ամյա Նվամ Բույզյե Կոիան Չինազարմինի հետ, ով ծագած ծեծկռտուքի ժամանակ ապակե առարկայով հարվածել է իր գլխին: Հետքննիչի կողմից Գ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: