Մադրիդ ենք մեկնելու վատ մարզավիճակով. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 31-րդ տուրում Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ի հետ խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը, ինչպես նաև անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղին:
««Այնտրախտ»-ի հետ բարդ խաղ ստացվեց, սակայն երկրորդ խաղակեսում մենք վճռեցինք հանդիպման ելքը: Մենք Մադրիդ ենք մեկնելու վատ մարզավիճակով: Եթե ցանկանում ենք Չեմպիոների լիգայի եզրափակիչ դուրս գալ, ապա «Ռեալ»-ի հետ պետք է հանդես գանք բարձրակարգ մակարդակով»,-ասել է Գվարդիոլան: