211652_close_icon
views-count6156 դիտում article-date 15:42 20-04-2014

Ավտովթար Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակի» հարևանությամբ. կան վիրավորներ, (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ 43-ամյա Արտեմ Մինասյանը վարելով Mercedes մակնիշի 34 OM 070 համարանիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ՝ «Տառերի պուրակի» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում : Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և օգնություն ցուցաբերել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատարաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտորագրողի տեղեկություններով վթարի պատճառը եղել է այն, որ երբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, կտրելով նրա առջևն ու Mercedes-ի վարորդը խուսափելով այդ ավտոմեքենային բախվելուց չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վթարի է ենթարկվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր