211652_close_icon
views-count8718 դիտում article-date 10:32 19-04-2014

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միայն մի պայմանով նոր կառավարությունում աշխատանքի կանցնի

Եթե Աստված կանչի` Աստծուց ո՞վ կարող է փախչի: Բայց մարդկայինով ոչ մի անգամ չեմ ցանկանա աշխատել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե նոր կառավարությունում իրեն էլ են պաշտոն տալու: «Ես, ճիշտն ասած, չեմ ուզում աշխատել: Միայն պետք է Աստված կանչի, որ ես աշխատեմ: Այսինքն` Աստծո կամքը պետք է լինի, որ ես աշխատանքի անցնեմ»,-պարզաբանեց Վարդան Ղուկասյանը: Դիտարկմանը, թե ինչպես է հասկանալու, որ Աստված իրեն կանչում է աշխատանքի, թե ոչ, ասաց. «Ես դա կհասկանամ: Աստված ինձ կթելադրի: Մինչեւ այսօր, որ թելադրել է, դա էլ կթելադրի: Եթե Աստված կանչի` Աստծուց ո՞վ կարող է փախչել: Բայց մարդկայինով ոչ մի անգամ չեմ ցանկանա աշխատել»: Խոսելով իր եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մասին՝ ասաց. «Աշխատանքային նորմալ հարաբերություններ են: Հարգում եմ նրան եւ նրա աշխատանքը: Լավ մարդ է: Ի՞նչ եք ուզում: Ինքը ինձ մոտ որպես նորմալ, դրական մարդ է նստած»:

Նմանատիպ նյութեր