8580 դիտում
21:13 18-04-2014
Ցանկանում եմ ներդրում ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացում. Տիգրան Ղարաբաղցյան
2013 թվականի մարտի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական [url=https://shamshyan.com/hy/article/11036/]Բ արտոնագրի[/url] հերթական դասընթացները: Առաջին խմբում ընդգրկված 16 ուսանողներ թվում են նաև Հայաստանի հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկած անցյալի հայտնի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը արդեն, որպես մարզիչ աշխատում են տարբեր ակումբների մանկապատանեկան թիմերում: 27 օր տևողությամբ դասընթացների ավարտին քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում ուսանողները կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրեր:
Այս կապակցությամբ SHAMSHYAN.COM-ը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել Բ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչների և ՀՖՖ հրահանգիչների կարծիքներն ու ծրագրերը` կապված հայկական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վերաբերյալ:
Մեր կայքի թղթակիցը զրուցել է Հայաստանի հավաքականի, «Բանանց»-ի, «Փյունիկ»-ի, «Կիլիկիա»-ի և «Արարատ»-ի նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանի հետ:
[b]- Ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք ավարտել ֆուտբոլիստի կարիերան և Ձեր գործունեությունը շարունակել հայկական մանկապատանեկան ֆուտբոլում:[/b]
- Նախորդ մրցաշրջանի սկզբնամասում վնասվածք ստացա: Դրանից հետո չէի կարողանում լիարժեք ապաքինվել և այդ պատճառով մրցաշրջանի վերջնամասում որոշում կայացրեցի ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլից դուրս իմ կյանքը չեմ կարող պատկերացնել, չնայած, որ ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ունեմ տնտեսագետի մասնագիտություն: Այդուհանդերձ որոշեցի իմ գործունեությունը շարունակել ֆուտբոլային ոլորտում: «Արարատ»-ի ղեկավարների կողմից առաջարկ ստացա ստանձնել ակումբի քարտուղարի պաշտոնը: Շատ հաճելի էր նման առաջարկ ստանալը և ես առանց վարանելու ընդունեցի այն, քանի որ շատ էի ցանկանում մնալ ֆուտբոլում: Դրանից բացի շատ էի ցանկանում մարզչական գործունեությամբ զբաղվել: Հետագայում տեղեկացա, որ անցկացվում են մարզչական Բ արտոնագրի դասընթացներ և որոշեցի ներգրավվել այդ դասընթացներին: Ցանկանում եմ ներդրում ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացում:
[b]- Ի՞նչ է Ձեզ տալիս Բ կարգի արտոնագիրը և ինչպես կգնահատեք այդ դասընթացների անցկացման մակարդակը:[/b]
- Բ կարգի արտոնագիրը հնարավորություն է ընձեռում աշխատել մանկապատանեկան տարիքի խմբերի հետ: Բացի այդ դասընթացները երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ է տալիս մարզիչներին: Սա շատ կարևոր հանգամանք է: Հայկական մանկապատանեկան ֆուտբոլում շատ անելիքներ կան և այստեղ շատ կարևոր է մարզիչների դերը: ՀՖՖ-ն այս դասընթացների վրա շատ մեծ ուշադրություն է դարձնում: Ամեն ինչ անցկացվում է բարձր մակարդակով: Դրա շնորհիվ ես օրեցօր ավելացնում եմ իմ մարզչական գիտելիքները և դրանք մտադիր եմ կիրառել պրակտիկայում: Դասընթացները բարեհաջող ավարտելուց հետո մտադիր եմ համատեղության կարգով մարզել «Արարատ»-ի մանկապատանեկան թիմերից մեկը:
[b]- Ի՞նչը կարող հիմք հանդիսանալ հայկական ֆուտբոլի զարգացման համար:[/b]
- Հայկական ֆուտբոլի զարգացման կարևոր հիմքը կարող է հանդիսանալ միմիայն մանկապատանեկան ֆուտբոլում ճիշտ աշխատանքը: Մեզ պետք են մանկապատանեկան թիմերի հետ աշխատող լավ մարզիչներ: Կարևոր է, որ մարզիչը բացի նման դասընթացներից նաև զբաղվի ինքնակրթությամբ: Այն գիտելիքները, որոնք մարզիչը ստանում է պետք է կարողանա ճիշտ մատուցել ապագա սերունդներին: Այս պարագայում համոզված եմ, որ մենք կունենանք լավ արդյունք: Դա է մեր գլխավոր խնդիրը: Դրա հետ զուգահեռ պետք է նաև ուշադրություն դարձնել պայմաններին` խաղադաշտ, մարզագույք, հանդերձանքը և այլն:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2434 դիտում
13:38 02-10-2020
Բաքվում պարտադրում են ձեռքներին ու պայուսակներում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներ ունենալ․ Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
1642 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1366 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1396 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին